Տիեզերքի յուրացման հարցերով միջազգային համաժողովի մասնակիցները կոչ են արել ամրապնդել համագործակցությունն այս ոլորտում։ Այս մասին ասվում է Դուբայի հռչակագրում՝ Դուբայում անցած հնգօրյա հանդիպման ամփոփիչ փաստաթղթում։
Գիտաժողովի գլխավոր թեման էր տիեզերքի ոլորտում գիտական ու տեխնոլոգիական ձեռքբերումների գործածումը ՝ հօգուտ զարգացման, այդ թվում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի։ Դուբայում էին հավաքվել ազգային տիեզերական գործակալությունների ղեկավարներ, տիեզերագնացներ, պաշտոնյաներ, գիտնականներ, քաղաքացիական հասարակության ու մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ։
Սոցիալ տնտեսական զարգացման մեջ տիեզերքի դերին նվիրված բարձր մակարդակի ֆորումը կազմակերպել էին ՄԱԿ-ի տիեզերական տարածքի հարցերով վարչությունն ու ՄԱԷ կառավարությունը։


























