Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ իրենց երկրին դիմելիս «Գռուզիա»-ի (Վրաստան) փոխարեն օգտագործեն «Ջորջիա» տարբերակը: Ռուսական «Վրեմյա Նովոստեյ» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:

«Գռուզիա» անվանումը ոչ մի կապ չունի այն երկրի հետ, որտեղ մենք ապրում ենք: Դա թուրքական «գյուրջի» բառի աղավաղված տարբերակն է: Վրաստանին պետք է կոչել «Սաքարթվելո» կամ «Գեորգիա», որն անգլերեն հնչում է «Ջորջիա»,-ասել է արտգործնախարարը: Վաշաձեն  նշել է, որ շատերը հենց այդպես էլ կոչում են Վրաստանը: «Ցավոք, «Վրաստան» բառն ընդունվել Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայի, Ասիայի մի շարք երկրներում, սակայն մենք դա քայլ առ քայլ ուղղում ենք»,-նշել է Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: