Beeline–ը կարող է շահավետ պայմաններ ստանալ միջազգային թրաֆիքի համար, ինչը թույլ է տալիս մատչելի ինտերնետ ծառայություններ եւ միջազգային զանգեր տրամադրել։ Այս մասին նոյեմբերի 25-ին Երեւանում ասել է Հայաստանում Beeline–ի ղեկավար Անդրեյ Պյատախինը։
Արտաքին գործընկերների հասանելի թրաֆիք ստանալով՝ ընկերությունը կարողացել է այնպիսի սակագնային պլաններ առաջարկել, ինչպիսին է «Ռուսաստանյանը», որը հասանելի զանգեր է ապահովում դեպի Ռուսաստան, եւ «Կապի մեջ +», որը հասանելի ռոումինգ է ապահովում Ռուսաստանում, Վրաստանում, Իտալիայում, Ուկրաինայում եւ այլ երկրներում։
«Մեր գրավչությունը մեծանում է այն բանի հաշվին, որ Հայաստանը տարանցիկ երկիր է, որը կարող է թրաֆիքը փոխանցել հյուսիսային ուղղություններից Իրան եւ Իրաք։ Մենք կապի մեջ ենք տարբեր գործընկերների հետ, ինչը թույլ է տալիս մենք ավելի հասանելի ծառայություններ առաջարկել՝ չկորցնելով որակը»,– նշել է Պյատախինը։




























