Ժամանակն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ուղիղ դատապարտի Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, նաեւ Բաքվի պարբերական դարձած սադրանքները Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հետ շփման գծում, խորհրդարանի ամբիոնից հոկտեմբերի 26-ին հայտարարել է Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Նա ընդգծել է, թե Ադրբեջանը դժվար թե ռազմական գործողություններ սկսի, քանի որ այդ դեպքում կկորցնի իր միակ հաղթաթուղթը՝ իր նավթագազային ոլորտի հրապուրանքը միջազգային հանրության համար, եւ որպես հետեւանք, այդ ոլորտից եկող ֆինանսները: «Իսկ եթե Ադրբեջանը փորձի ռազմական գործողություններ սկսել, կստանա այն արդյունքը, որն ստացավ՝ 1992-ին պատերազմ սկսելով»,- ամփոփել է պատգամավորը: