Ռուսաստանի, ԵՄ–ի եւ Ուկրաինայի միջեւ գազի հարցով բանակցությունները, ամենայն հավանականությամբ, կընթանան դեկտեմբերին, լրագրողներին ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։ «Հանդիպումը կլինի, ամենայն  հավանականությամբ, դեկտեմբերին»,– ասել է նա, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։

«Ես դա չէի անվանի եռակողմ բանակցություն։ Դա ուկրաինական կողմի եւ Շեֆչովիչի հետ հանդիպում է»,– ասել է նա։

Անցյալ շաբաթ Մոսկվայում Նովակի եւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի հետ բանակցություններում համաձայնություն էր ձեռք բերվել հանդիպում կազմակերպել Ուկրաինայի եւ Եվրահանձնաժողովի հետ։

Նովակն ու Շեֆչովիչը քննարկել են Ուկրաինային 1.5-4 մլրդ խ/մ գազ մատակարարելու հավանականությունը։ Լրացուցիչ մատակարարումները հնարավոր կլինեն Ուկրաինայից փող ստանալու դեպքում, ասել է Նովակը։