Հորդանանի բնության նախարար Հազեմ Մալխազը մամուլի ներկայացուցիչների հետ կլոր սեղանի ընթացքում վիրավորել է տեղացի մի քանի լրագրողների` բնապահպանական խնդիրներն, իր կարծիքով, ոչ հավաստի լուսաբանելու համար: Այդ մասին հայտարարել է Հորդանանի լրագրողների ընկերակցության ներկայացուցիչ Հուսեյն ալ-Ամմուզը:

Ալ-Ամմուզը նկատել է, թե Մալխազը ներողություն է խնդրել իր արտահայտությունների համար հրաժարականի դիմումի մեջ, իսկ Հորդանանի թագավոր Աբդուլլա 2-րդը իր հերթին ընդունել է նախարարի հրաժարականը:

Մալխազը իր հրաժարականը հիմնավորել է, թե իր անպատասխանատու քայլը կարող է վնասել կառավարությանը` կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: