Թուրքական ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) որոշում է կայացրել խզել բոլոր կապերն իսրայելական «Մոսսադի» հետ: Առայժմ, սակայն իսրայելական մարմինները հրաժարվել են հաստատել կամ հերքել տվյալ տեղեկատվությունը, հաղորդում է թուրքական Sabah թերթը:
Իսրայելական լրատվամիջոցները նշել են նաեւ, որ Թուրքիայի հետ հետախուզական համագործակցությունը դադարեցվել է դեռ հունիսին: Նման կասկածների համար պատճառ է դարձել MIT-ի ղեկավարի պաշտոնում Հաքան Ֆիդանի նշանակումը, ով Էրդողանի քաղաքական կողմնակիցներից է եւ Անկարայի իրանամետ կուրսի հիմնական կրողը:





























