17:00-ի սահմաններում Խանջյան փողոցում «Սայաթ Նովա» ռեստորանային համալիրի մոտ միմյանց են բախվել «ԳԱԶ-3110» մակնիշի Տ 0162 համարանիշի «Դրիմ» տաքսի ծառայության եւ «ՎԱԶ 2107» մակնիշի 06 ՏԼ 523 համարանիշի «Նեմսի» տաքսի ծառայության ավտոմեքենաները:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման արդյունքում «ՎԱԶ 2107»-ի վարորդն ու ուղեւորը մարմնանական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու Երեւանի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը, ով տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո հանձնարարեց ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի վթարված մեքենաները ՃՈ տուգանային հրապարակ, իսկ ինքը մեկնեց հիվանդանոց` ճշտելու վթարի ենթարկվածների ինքնությունը:




Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




























