Իրանի իշխանությունները ձերբակալել են պետական երկաթուղային ընկերության երեք աշխատակիցների՝ կապված Սեման նահանգում մարդատար գնացքների բախման հետ: Այս մասին հայտնում է The Associated Press-ը:
Հաղորդվում է, որ պատահարի քննությունը շարունակվում է:
Վթարը տեղի է ունեցել ուրբաթ Իմամշեհր քաղաքի երկաթուղային կայարանում: Գնացքներից մեկը կանգնած էր կառամատույցում, երբ նրա մեջ է մխրճվել երկրորդ շարժակազմը: Բախման հետեւանքով 4 վագոն ռելսերից դուրս եկել, եւս երկուսը հրդեհվել են: Տեղական իշխանությունների տեղեկացմամբ՝ շարժվող գնացքի մեջ 400 մարդ է եղել: Վերջին տվյալներով՝ 45 մարդ զոհվել է:
Նախկինում հաղորդվել է, որ փրկարարների աշխատանքը դժվարացել է ստեղծված եղանակային վատ պայմանների՝ ձյան տեղումների եւ մերկասառույցի պատճառով:




























