Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար Մոհամադ Հոսեյն Բաքերին չի բացառել Սիրիայում ու Եմենում ծովային բազաների ստեղծման հնարավորությունը, հայտնում է Tasnim գործակալությունը։

«Շեշտում եմ, որ Իրանի ՌԾՈւ-ն, որպես ուժեր, որոնք ներկա են Օմանի նեղուցում, պետք է նաեւ Հնդկական օվկիանոսում գտնվեն։ Հնարավոր է ժամանակի ընթացքում կհայտնվի նաեւ Եմենի ու Սիրիայի ափերին ծովային բազաներ ունենալու անհրաժեշտություն»,- հայտնել է Բաքերին։

Նրա խոսքով, Իրանի տարածքից հեռու գտնվող բազաների ստեղծումը ունի զսպման էֆեկտ, ինչպես ատոմային ռումբը, բայց շատ ավելի ուժեղ։