Լոս-Անջելեսում հոկտեմբերի 17-ին սպանվել է 18-ամյա Վարդան Ավատյանը:
Նա մի քանի ընկերների հետ կանգնած է եղել Հյուսիսային Հոլիվուդի ավտոկանգառներից մեկի մոտ, երբ նրան է մոտեցել իսպանական ծագմամբ տղամարդ եւ մի քանի անգամ կրակել Ավատյանի վրա: Այդ մասին հայտնում է Լոս-Անջելեսի ոստիկանական վարչության մամուլի ծառայությունը:
Ավատյանին տեղափոխել են մերձակա հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Կասկածյալը թաքնվել է դեպքի վայրից կապույտ մեքենայով:
Ոստիկանությունն առայժմ տեղեկություններ չունի հանցագործության դրդապատճառների մասին:





























