Ամիսներ շարունակ լռություն պահպանած Hello Games ստուդիան ներկայացրել է իր տիեզերական No Man's Sky խաղի խոշոր թարմացումը: Ընկերությունը հայտարարել է, որ սա ապագա բովանդակային փոփոխությունների սկիզբն է: Շատ շուտով խաղի գնորդները կկարողանան ներբեռնել The Foundation Update անվանումով ընդլայնումը, ինչը նախագծում կառուցողական համակարգի բազա կավելացնի:

Hello Games –ի պաշտոնական հայտարարությունում ստուդիան շնորհակալություն է հայտնել օգտատերերի թե բացասական, թե դրական արձագաքների համար:

Չնայած սոց.ցանցերում երկար լռությանը՝ խաղի հեղինակները հավաստիացնում են, որ հաշվի են առնում խաղացողների կարծիքն ու անում ամեն ինչ՝ խաղը էլ ավելի լավը դարձնելու համար

Հիշեցնենք, որ No Men’s Sky-ը մեծ հիասթափություն էր առաջացրել խաղացողների շրջանում, իսկ  հոկտեմբերի սկզբին դարձել էր Steam խաղային հարթակի պատմության մեջ օգտատերերի կողմից ամենացածր գնահատված խաղը: