Պաղեստինյան ինքնավարությունը մտադիր է վերանորոգել քրիստոնեական գլխավոր սրբավայրերից մեկը՝ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարը: Այդ մասին հոկտեմբերի 25-ին հայտարարել է ծրագրի ղեկավար Զիադ Բենդեկը:
Նրա խոսքով, ծրագրի իրականացման համար կպահանջվի մի քանի տարի եւ միլիոնավոր դոլարներ: Տաճարի տանիքը, սյուները, որմնանկարները վերականգնման կարիք ունեն:
Պաղեստինցի պաշտոնյան նշել է, որ տաճարում բաժին ունեցող եկեղեցիները՝ Հռոմեական-կաթոլիկ, Հունական ուղղափառ եւ Հայ առաքելական, համաձայն են նախագծի հետ:
Եկեղեցիներն առայժմ չեն մեկնաբանել նախագիծը:





























