Վերջին տարիներին արեւային էներգետիկան շատ պոպուլյար է դարձել: Մարդիկ այլընտրանքային եւ մաքուր էներգետիկայի մասին ավելի, քան երբեւէ սկսել են լուրջ մտածել:

Engadget-ը ներկայացրել  է 6 ամենահետաքրքիր արեւային էներգետիկայի տեխնոլոգիաների ցուցակը:

Սֆերիկ արեւային Spheral մարտկոցներ

Դիսկո-գունդ հիշեցնող այս սարքն, իրականում, էլեկտրագեներատոր է: Ճապոնական Kyosemi ընկերությունը իր արեւային մարտկոցները սֆերիկ տեսքով է նախագծել, որպեսզի մեծացնի էլեկտրաէներգիայի արտադրությանը մասնակցող մակերեսը: 

Պտտական V3 Solar մարտկոցներ

«Подсолнухи» IBM

V3 Solar ընկերությունը ներկայացրել է արեւային մարտկոցի սեփական նախագիծը: Այս երկնագույն պրիզման 20 անգամ ավելի շատ էներգիա է արտադրում, քան հարթարեւային մարտկոցները: Այն պաշտպանված է գերտաքացումից, քանի որ աշխատանքի ժամանակ պտտական շարժման շնորհիվ մարտկոցի մակերեւույթը անընդհատ սառեցվում է:

IBM-ի «արեւածաղիկները»

IBM-ը աշխատում է «Բարձր կոնցենտրացիոն ֆոտոէլեկտրական ջերմային համակարգի»-ի վրա: IBM-ի «արեւածաղիկները» հավաքում են 2000 անգամ ավելի շատ արեւային էներգիա, քան հարթ մարտկոցները, ընդ որում ընդունակ են արեւային եւ ջերմային էներգիան 80%-ով ավելի էլեկտրաէներգիայի փոխակերպել, քան տրադիոցիոն արեւային մարտկոցները:

Ճկուն մարտկոցներ

Ամերիկայն Sunflare ստարտափը ներկայացրել է սեփական ճկուն արեւային մարտկոցները: Դրանք այնքան ճկուն են, որ կարող են փաթաթվել ժապավենի պես։ Այս մարտկոցները կարող են ցանկացած մակերեւույթի ձեւ ընդունել, իսկ դրանց քաշը 65%-ով պակաս է տրադիցիոն հարթ մարտկոցներից, իսկ էֆեկտիվությունը՝10%-ով ավելի:  

Tesla-ի արեւային տանիքներ

Շատերն են տեղադրում արեւային մարտկոցներ, սակայնTesla-ն որոշել է պատրաստել արեւային տանիքներ: Հատուկ արեւային կղմինդրը չորս տեսակի է պատրաստված, որպեսզի ծառայի ոչ միայն որպես էներգիայի աղբյուր, այլ ոճային լինի:

Ընկերությունը ցանկանում է ինտեգրել արեւային տանիքները իր մնացած պրոդուկտների հետ. Ծրագրվում է, որ դրանք կաշխատեն Powerwall 2.0-ի հետ եւ իհարկե, կկարողանան էլեկտրոմոբիլները լիցքավորել: ԷլոնՄանքը հայտարարել է նաեւ, որ այս տանիքներն ավելի էժան կլինեն, քան սովորականները: 

SolarWindow թափանցիկ արեւային մարտկոցներ:

 Фото: SolarWindow

SolarWindow ստարտափը պնդում է, որ իր ստեղծած տեխնոլոգիայով հնարավոր է 50 անգամ ավելի շատ էներգիա ստանալ, քան սովորական արեւային մարտկոցներով: Իրականում խոսքը հատուկ թափանցիկ նյութի մասին է, որով պատելով ցանկացած պատուհան կամ մակերեւույթ՝ կարելի առանց լուսաթափանցության վրա ազդելու, զգալիորեն կրճատել էլեկտրաէներգիայի ծախսերը:  

.