Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ անհրաժեշտ է զարգացնել Թեհրանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները Մերձավոր Արեւելքում խնդիրների լուծման համար, հայտնում է IRNA-ն:
«Մեր օրերում, երբ տարածաշրջանում իրադրությունն անկայուն է, Թեհրանի եւ Անկարայի միջեւ համագործակցության, միակարծության եւ շփումների զարգացումը կարող է շատ օգտակար լինել տարածաշրջանում խնդիրների լուծման համար»,- ասել է Ռոհանին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ:
Իրանի նախագահը նշել է, որ տարածաշրջանի երկրների համագործակցությունն անհրաժեշտ է Սիրիայում եւ Իրաքում ճգնաժամերի լուծման եւ ահաբեկչության դեմ պայքարի համար:




























