Նախիջեւանը մեր աչքի լույսն է, այն շատ կարեւոր է մեզ համար, ուստի մենք պետք է պաշտպանենք այն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին առեւտրի գծով պետնախարար Զաֆար Չագլայան` Նախիջեւանի Բերագույն Մեջլինի նախագահ Վասֆ Թալիբովի հետ հանդիպումից հետո:

Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ սահմանային անցակետում գործարարների հետ հանդիպման ժամանակ Չագլայան հայտարարել է, որ մինչեւ ԼՂ խնդրի կարգավորումը Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, գրում է թուրքական Anadolu գործակալությունը:

Նշենք, որ Նախիջեւանում գործարարների մասնակցությամբ անցկացվել է Ադրբեջան-Թուրքիա  բիզնես ֆորում: