Վարշավայի վերաքննիչ դատարանը չեղյալ է համարել չեչեն անջատողականների առաջնորդ Ահմեդ Զակաեւի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը եւ միաժամանակ դադարեցրել է նրա կալանավորման վերաբերյալ գործը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին առաջին ատյանի դատարանը մերժել էր Զակաեւի կալանավորման վերաբերյալ շրջանային դատախազության խնդրանքը: Զակաեւը Ռուսաստանում միջազգային հետախուզման մեջ է` ահաբեկչությանն առնչություն ունենալու համար, գրում է Gazeta.ru-ն:

Դրանից հետո դատախազությունը դիմել էր վերաքննիչ դատարան, որի նիստը կայացել է այսօր` հոկտեմբերի 26-ին` փակ ռեժիմով: