Ինդոնեզիայում երկրաշարժից ու ցունամիից հետո հիմա էլ հրաբուխ է ժայթքել: Երկրի իշխանությունները հրամայել են տարհանել հրաբխին մոտ գտնվող գյուղերի ավելի քան 11 հազար բնակիչների: Նրանց կտեղավորեն ժամանակավոր վրաններում:

Հրաբխագետների կարծիքով, Մերապի լեռան ներկա ժայթքումը կարող է համարվել ամենաուժեղներից մեկը վերջին տարիներին, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ինդոնեզիայում մեկ օրվա ընթացքում երկու հզոր երկրաշարժ էր գրանցվել` 7,5 եւ 6,1 մագնիտուդ ուժգնության: Երկրաշարժերի հետեւանքով Սումատրա կղզում ցունամի էր սկսվել, որին զոհ էր գնացել ավելի քան 100 մարդ: