Իրանի պետական երկաթուղային ընկերության ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ այդ կերպ ներողություն խնդրելով երկու գնացքների բախման համար, որը 45 մարդու կյանք է խլել:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման փոխնախարար, երկաթուղային ընկերության գլխավոր տնօրեն Մոհսեն Պուր Սեյեդ Աղային հրաժարական է ներկայացրել նոյեմբերի 27-ին:

Հրաժարականի նամակում Պուր Սեյեդ Աղային ցավակցել է գնացքների բախման հետեւանքով զոհվածների հարազատներին՝ հայտարարելով, որ աղետի պատճառ են դարձել սխալ որոշումները: