Ադրբեջանական Oil եւ  Gas Contraction Trust  ընկերությունը Millennium Challenge Georgia (MCG)  հիմնադրամի  կողմից Վրաստանում «Հյուսիս-Հարավ» հիմնական գազամուղի վերակառուցման նոր փուլի համար հայտարարած միջազգային  աճուրդի հաղթող է ճանաչվել:

Աճուրդի պայմանների շրջանակում  Oil եւ  Gas Contraction Trust-ը 120 օրվա ընթացքում պարտավոր է գազամուղի վերակառուցման համար հասցնել 6 մլն.  դոլար ընդհանուր արժողությամբ խողովակներ եւ անհրաժեշտ սարքավորումներ:

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած աճուրդին բացի ադրբեջանական ընկերությունից մասնակցել էին  նաեւ շվեյցարական Stemcor A.G. եւ վրացական New Energy ընկերությունները: MCG-ի տվյալներով, ներկայացված պահանջներին լիովին համապատասխանել էր  միայն ադրբեջանական ընկերության առաջարկը, որի հետ էլ պայմանագիր է ստորագրվել: Այդ մասին հաղորդում է «Գռուզիա- Online»-ը:

«Հյուսիս-Հարավ» գազատարի  վերակառուցման նոր փուլը մասամբ՝ 100 մլն. դոլարի չափով,  ֆինանսավորվելու է  դրամաշնորհի հաշվին, որը Վրաստանին հատկացրել էր Միացյալ Նահանգների կառավարությունը՝ 2008թ. Նոյեմբերին՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում: