Իրավապահ մարմինների աշխատակիցները Յարոսլավլի ծայրամասերում ձերբակալել են Իտալիայի 40-ամյա քաղաքացի Մաուրո Օրտուին: Իր հայրենիքում նա թմրանյութերի վաճառքի համար դատապարտվել էր 18 տարվա բանտարկության, բայց հաջողացրել էր թաքնվել:
Ինչպես հաղորդում է Յարոսլավլի մարզի Ներքին գործերի վարչության պաշտոնական կայքը, Օրտուն փախուստի մեջ է գտնվել 2008-ին, իսկ 2010-ին նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Բացի բանտարկությունից, իտալացին դատապարտվել էր նաեւ 200 հազար եվրոյի չափով տուգանքի:
Համապատասխան ստուգումներ անցկացնելուց հետո ՌԴ գլխավոր դատախազությունը որոշում կընդունի ձերբակալվածին Իտալիային հանձնելու վերաբերյալ:
Նշենք, որ Օրտուն ծագումով Սարդինիա կղզուց է: Ռուսաստանում նա ապրել կնոջ մոտ, որից նա երեխա ունի: Նրա ձերբակալությունը տեղի է ունեցել կնոջ եւ երեխայի աչքի առաջ: Օրտուն ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չի տվել:





























