WhatsApp մեսենջերում հայտնվել է վիրուս, որն օգտատերերն իրենք են տարածում, հայտնում է TelecomDaily –ն։
Հաղորդագրությունը, որը պոտենցիալ զոհը ստանում է ընկերներից ու ծանոթներից, առաջարկում է միացնել ուղարկվող տեքստի զանազան ձեւավորման ընտրության գործառույթը, եթե հետեւում եք այդ հղումներին, հայտնվում եք վիրուսի էջում, որտեղ «պետք է հաստատել, որ դուք ակտիվ օգտատեր եք», այդ հաղորդագրությունն ուղարկելով WhatsApp–ից 15 ընկերների ու ծանոթների։
Էջն ինքը մուտք չունի զոհի մեսենջերին, բայց այն կարող է գործի դնել այն հղումը, որը բացում է WhatsApp–ը, ու դրա կոնտակտների ցանկը, որից հետո, եթե ընտրեք այս կամ այն կոնտակտը, նրան էլ նույնատիպ հաղորդագրություն կուղարկվի։
Ուղարկելով սպամը, օգտատերը կարող է ներբեռնել բջջային հավելած, որը իրականում վիրուսակիր է։




























