Հոկտեմբերի 27-ին Բելառուսի սահմանապահ ծառայության մարմինների Կինոլոգիական կենտրոնում, Սմորգոնում տեղի կունենա Հայաստանի ԱԱԾ-ի առաջին շրջանավարտների`  մասնագետ-կինոլոգների ավարտական հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հաղորդում է belapan.com-ը` վկայակոչելով Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի մամուլի ծառայությանը, 10 հայ մասնագետներ չորս ամիս ուսանել են «Շների հատուկ ծառայությունը» մասնագիտությամբ: Հետագայում շներին վարժեցնելու եւ Հայաստանի սահմանների պահպանության նպատակով նրանց օգտագործելու համար հայ մասնագետները բելառուս սահմանապահներից ստացել են 10 ծառայողական շուն` հինգական գերմանական եւ բելգիական ցեղական ովչարկա: