Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են այսուհետ համակարգել քայլերը ածխաջրածինների համաշխարհային շուկաներում, այդ թվում Ռուսաստանի ու ՕՊԵԿ երկրների երկխոսության շրջանակում։ Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Հասան Ռոհանիի հեռախոսազրույցի ընթացքում։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կարևորվել են նավթի արդյունահանումը սահմանափակելու ուղղությամբ ՕՊԵԿ երկրների ձեռնարկած քայլերը, որպես նավթային շուկայում կանունացման գլխավոր գործոն։

Կողմերը կարեւորել են նաեւ ռուս- իրանական համագործակցությունը, նախեւառաջ առեւտրատնտեսական ոլորտում։

Հեռախոսային զրույցի ընթացքում Պուտինը ցավակցել է Ռոհանիին Իրանի Սեմնան նահանգում երկաթգծային վթարի կապակցությամբ, որի հետեւանքով բազմաթիվ զոհեր են  եղել։