Հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Երեւանի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է ՀՀ 27-ամյա քաղաքացի, ով ըստ հետաքննչական մարմնի, Bredolab բոտնետի համակարգողն է: Բոտնետը համակարգչային ցանց է, որտեղ զոհերի համակարգիչները վարակված են գաղտնի ծրագրերով (բոտով), որոնք թույլ են տալիս չարագործներին ինչ-ինչ գործողություններ կատարել վարակված համակրգչի ռեսուրսների օգտագործմամբ:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, ձերբակալվածի անունը չի մատնանշվում, բայց հաղորդվում է, որ նա հիմա Հայաստանում գտնվում է  կալանքի տակ:

Մուտքը դեպի Bredolab բոտնետի սերվերներ, որը միավորում է ավելի քան 30 մլն համակարգիչներ ողջ աշխարհում, Նիդերլանդների իրավապահ մարմինները կարողացել են ստանալ հոկտեմբերի 25-ին: Բորտնետի կառավարման համար օգտագործվել է 143 սերվեր, որոնք պատկանում են LeaseWeb հոլանդական հոսթինգ պրովայդերին: LeaseWeb-ի ղեկավարները վնասակար ակտիվությունն իրենց  սերվերներում հայտնաբերել են դեռ ամռանը, բայց ոստիկանությունը հույս ունենալով դուրս գալ բոտնետի ղեկավարների հետքի վրա, պրովայդերին արգելել էին սարքն անջատել:

Մեկ ամսվա ընթացքում Bredolab-ը շուրջ 3 մլն համակարգիչ է վարակել եւ վարակ պարունակող 3,6 մլրդ էլեկտրոնային նամակ է փոխանցել: Նամակի տեքստում նշվում է հանրահայտ մեկի մահվան մասին եւ առաջարկվում է բացել կցված ֆայլը, որից հետո համակարգիչը վարակվում է:

Բոտներտի օպերատորները հնարավորություն էին ստանում գաղտնի կառավարել այդ համակարգիչները, ինչպես նաեւ տեսնել օգտագործողի անձնական տվյալները, այդ թվում գաղտնաբառերն ու հաշվեհամարները: