Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Աստրախան, ուր հոկտեմբերի 27-ին հանդիպելու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ: Ակնկալվում է, որ եռակողմ հանդիպման ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

ՌԴ նախագահը Աստախան է ժամանել Նաբերեժնի Չելնիից, որտեղ հոկտեմբերի 26-ին  վարել է «ԿամԱԶ» գործարանի  արդիականացման նպատակով ձեւավորված հանձնաժողովի նիստն ու շփվել գործարանի ղեկավարության ու աշխատողների հետ:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Աստրախան է մեկնելու  հոկտեմբերի 27-ին: