Իստալական SACS նավաշինարանը հայտարարել է, որ սկսում է 14 մետրանոց Rebel 47 կատերի արտադրությունը, հայտնում է Lenta–ն
Նավի դիզայնի հեղինակը Քրիստիան Գրանդեն է։ Նավաշինարանը նավի դիզայնը բնութագրել է որպես «բրուտալ մինիմալիզմ»։ Նորույթը հասանելի է լինելու երկու կոնֆիգուրացիաներով՝ «միջերկրածովյան» (ավելի բաց նախագծով) ու «պաշտպանված» (ավելի սառը կլիմայում շահագործման համար)։
Կորպուսը կոշտ է փչովի կողամասերով։ Ստանդարտ կոնֆիգուրացիայում ջրի տարողունակությունը 10․5 տոննա է։ Կատերը հասանելի է երեք տեսակի շարժիչներով։
Կատերում հնարավոր է տեղադրել բար, սառցարան, սառնարան ու սալօջախ։ Ներքին հարդարանքը բաց ու մուգ երանգի փայտերով է արված։ Քթամասում գտնվող նավախցում մեծ մահճակալ է տեղադրված։ Երկրորդ նավախցում էլ սանհանգույց է՝ լոգարանով։
Կատերի գինը սկսվում է 490 հազար եվրոյից եւ բարձրանում մինչեւ 630 հազար եվրո՝ կախված կոնֆիգուրացիայի տեսակից։




























