Անձնական համակարգիչների համար նախատեսվա Windows 8 օպերացիոն համակարգը կմշակվի դեռ երկու տարի, հաղորդում է Microsoft կորպորացիայի բլոգը:

Սպասվում է, որ Windows 8-ում կլինի օգտագործողին դեմքով ճանաչելու ֆունկցիա, USB 3.0 ինտերֆեյսի աջակցություն, միացում Bluetooth 3.0-ին, ինչպես նաեւ անլար մոնիտորներ եւ 3D դիսփյելներ, հաղորդում է Mignews-ը:

Բացի այդ, Microsoft-ը նախատեսում է նվազեցնել պլատֆորմի բեռնման ժամանակահատվածը՝ նախորդ  Windows-ների համեմատ: