Ռուսաստանի Բլագովեշչանսկ քաղաքում հոկտեմբերի 26-ին ոստիկանը գնդակահարել է գողության մեջ կասկածվողին, երբ վերջինս փորձել է փախչել ժամանակավոր պահման մեկուսարանից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Ամուրի մարզի հետաքննչական վարչության ներկայացուցիչներին:
Ինչպես նշում է «Ինտերֆաքսը», ոստիկանները մի քանի թաղամաս հետապնդել են փախուստի դիմած կասկածյալին: Ոստիկաններից մեկը կրակել է փախչողի հետեւից: Ստացված վերքերից կասկածյալը տեղում մահացել է: Ոստիկանը շոկի մեջ է տեղի ունեցածից:





























