ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 29-ին, կազմել է 480.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.39 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 508.68 դրամ (նվազել է 1.69 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 598.79 դրամ (աճել է 2.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.39 դրամ (մնացել է անփոփոխ):

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝  257.47 դրամ, ոսկի՝ 18,322.41 դրամ, պլատին՝ 14,062.1 դրամ։

Նոյեմբերի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։