Lionsgate կինոստուդիան սցենարիստ է վարձել հղիության բեսթսելլեր-ուղեցույցը ռոմանտիկ կատակերգության վերածելու համար:
Շոնա Քրոսը, ով գրել է Whip It! (Մտրակի՜ր) ֆիլմի սցենարը՝ Դրյու Բերիմորի ռեժիսորական դեբյուտի համար, պետք է գիտահանրամատչելի աշխատանք կատարի What to Expect (Ինչ սպասել) գեղարվեստական ֆիլմի սցենար գրելու համար: Այն ռոմանտիկ կատակերգություն է, որը պատմում է երեխայի սպասող 5 զույգերի մասին, հաղորդում է Deadline.com-ը:
«Ինչ սպասել, երբ դուք երեխայի եք սպասում» գիրքն արդեն 4 անգամ վերահրատարակվել է: Առաջին անգամ այն հրատարակպեվլ է 1984-ին եւ մինչ օրս վաճառվել է 20 միլիոն օրինակ:
2007-ին USA Today-ն այդ գիրքը դրել է 25 ամենաազդեցիկ գրքերի ցանկի 19-րդ հորիզոնականում, հաղորդում է MIGnews-ը:





























