Uber-ի համար աշխատող ամերիկացի վարորդները սկսել են ընկերությունից զգուշացում ստանալ այն մասին, որ կհեռացվեն համակարգից, եթե «բռնվեն» մրցակից-ծառայության հավելվածի գովազդի մեջ, մասնավորապես դա վերաբերվում է 2016 թվականի մայիսին թողարկված Juno հավելվածին, գրում է Recode-ը:
Վարորդների անկախ գիլդիան (Independent Drivers Guild) հայտնում է, որ Uber-ի համար աշխատող տաքսիստները ստացել են իրենց հաշվի դեակտիվացման մասին զգուշացումներ. տասը տաքսիստներ, որ Uber-ի հետ աշխատանքը համատեղել են Juno-ի հետ համագործակցելու հետ, արդեն հեռացվել են Uber-ի համակարգից:
Հայտնի է նաեւ, որ հեռացումից մի քանի շաբաթ առաջ, վարորդներից մեկին զանգահերել են եւ ներկայացել որպես Uber-ի գործընկեր, որին ընկերություն վարձել է ծառայության կանոնների պահպանումը ստուգելու համար: Վարորդին զգուշացրել են, որ Uber-ի ուղեւորներին տեղափոխելիս անջատված պահի Juno հավելվածը:
Uber հրաժարվել է մեկնաբանել վարորդների ստուգման համար երրորդ անձանց ներգրավումը:
Recode-ը նշում է, որ Uber-ը վարորդների հետ աշխատում է անկախ գործընկերության սկզբունքով եւ չի կարող նրանց պարտականությունների կատարումը վերահսկել:
Recode-ի հետ զրույցում Juno-ի հիմնադիր եւ տնօրեն Տալման Մարկոն իր հերթին ափսոսանք է հայտնել, որ Uber-ը սպառնում է իր վարորդներին:
Juno-ի վարորդները ընկերությանը վճարում են յուրաքանչյուր պատվերի 10%-ը, իսկ Uber-ի վարորդները՝ 25%: Հայտնի է նաեւ, որ Juno-ի լավագույն վարորդները հնարավորություն ունեն ընկերության բաժնետոմսեր ձեռք բերել:




























