Google-ը գերմանական Bertelsmann մեդիակոնցեռնի հետ համատեղ գործարկում է ապագա Android ծրագրավորողների համար կրթաթոշակային ծրագիրը: Ծրագիրը նախատեսված է Եվրո Միության այն բնակիչների համար, որոնք կցանկանան զբաղվել Android ծրագրավորմամբ, գրում է ZDNet-ը:

Եվրոխորհրդարանի տվյալներով ԵՄ աշխատատեղերի 90%-ը 2020 թվականին կպահանջեն ինֆորմատիկայի բազային գիտելիքներ, իսկ մասնագետների պակասի պատճառով մոտ 1 մլն աշխատատեղ թափուր կմնա: Այդ պատճառով Google, Bertelsmann-ը եւ կրթական Udacity հարթակը հայտարարում են Android ծրագրավորման դասընթացների ծրագրի մեկնարկի մասին:

Google-ը կվճարի Android հավելվածների ծրագրավորման դասընթացներ անցնող 9000 ուսանողների կրթությունը, իսկ հազարից ավելի արդեն փորձառու ծրագրավորողներ հնարավորություն կստանան անցնել Associate Android Developer Fast Track կուրսը եւ ստանալ սերտեֆիկատ: 2017 թվականից սկսած՝  Bertelsmann ընկերությունում ուսանող յուրաքանչյուր կրթաթոշակ ստացող  կստանա Nanodegree կրթաթոշակը Udacity հարթակի միջոցով:  Կրթաթոշակից օգտվելու համար պետք  է դիմել հետեւյալ հղումով:https://www.udacity.com/google-scholarships)