Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահը աղետ է ազատատենչ շարժումների համար, մանավանդ Լատինական Ամերիկայում, ասել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանում Կուբայի դեսպանատանը Ֆիդել Կաստրոյի հիշատակին արարողության ժամանակ։ Ֆիդել Կաստրոյի հիշատակի գրքում Զարիֆը ցավակցական գրություն է թողել Կաստրոյի ընտանիքին, Կուբայի ժողովրդին ու կառավարությանը, հայտնում է ԻՐՆԱ-ն։

Արարողության ժամանակ Իրանի արտգործնախարարը նշելով Թեհրանի ու Հավանայի միջեւ ջերմ հարաբերությունները, կոչ է արել առաջ մղել այդ կապերը։ Նա շեշտել է, որ Իրանը միշտ կլինի Կուբայի ժողովրդի ու կառավարության կողքին։ «Աշխարհը չի մոռանա Կաստրոյին, որպես ազատատենչ շարժումների առաջնորդի»,- ասել է նա։