Իրանում այս աշնանն անցկացվող մարդահամարի ժամանակ գրանցվել է 1882 թ․ ծնված տղամարդ, հայտնում է ԻՐՆԱ լրատվական գործակալությունը։ 134-ամյա տղամարդը, որի անունը Ահմադ Սուֆի է, ապրում է Քուրդիստան նահանգի Սակկեզ քաղաքում։
75 մլն բնակչություն ունեցող երկրի ամենատարեց բնակիչը մինչ այդ համարվում էր Քամյարան քաղաքի 130-ամյա բնակիչը։ Իսկ հիմա Սուֆին է դարձել Իրանի գլխավոր երկարակյացը ու աշխարհ երկրորդ ամենատարեց մարդը։ Աշխարհի ամենատարեց մարդն է համարվում 145-ամյա ինդոնեզացի Սոդիմեջոն, որը 1870-ին է ծնվել։
Ընտանիքի անդամները Ահմադին բնութագրում են որպես բարի ու մարդամոտ մարդու, որը միշտ պատրաստ է օգնության գալ։ Ահմադը սեփական երեխաներ չունի, բայց ունի չորս հոգեզավակ։ Չնայած իր պատկառելի տարիքին՝ Սուֆին որեւէ հիվանդությունից չի տառապում։





























