Facebook-ը գործարկել է Instant Games խաղային հարթակը, որի միջոցով կարելի 2D խաղեր խաղալ Messenger-ում եւ հավելվածի վեբ-տարբերակում: Այս մասին գրում է DTF-ը:

Խաղի մեկնարկի համար պետք է բացել Messenger-ը, ընտրել ընկերներից որեւէ մեկը, սեղմել գեյմփադի նշանի վրա եւ խաղային կատալոգից ընտրել խաղը: Բացի մեսինջերից խաղերը հասանելի են նաեւ  նորությունների ժապավենից:  Խաղի ընթացքում հավաքած միավորներով կարելի է կիսվել անձնական էջի նորությունների ժապավենում:

Խաղերի հարթակում առայժմ հասանելի են 17 խաղ, որի մեջ մտնում են Pac-Man, Galaga, Space Invaders, Arkanoid եւ այլ դասական խաղեր:

2016 թվականի հոկտեմբերին  Telegram-ը մեսինջերում գործարկել է HTML5 հիմքի վրա խաղային հարթակը: Օգտատերը կարող է թե միայնակ, թե խոսակցի հետ խաղալ: