Վճարային Stripe ծառայության 26-ամյա համահիմնադիր եւ տնօրեն Ջոն Քոլինոսոնը (John Collison) դարձել է Forbes-ի ռեյթինգի ամենաերիտասարդ self-made միլիարդատերը, գրում է Forbes-ը:
Նա երկու մասով երիտասարդ է Snapchat-ի համահիմնադիր Էվան Շպիգելից:
Ջոն Քոլինսոնը եւ նրա 28-ամյա եղբայրը՝ Պատրիկ Քոլինսոնը(Patrick Collison) մտել են Forbes-ի միլիարդատերերի ցուցակ 2016 թվականի նոյեմբերի կեսին: Եղբայրներից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է 1.1 մլրդ ԱՄՆ դոլար:
Քոլինսների կարողությունը աճել է այն բանից հետո, երբ Stripe-ը 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է ստացել CapitalG եւ General Catalyst Partners-ից: Դրանից հետո ընկերության արժեքն աճել է մինչեւ 9.2 մլրդ ԱՄՆ դոլար:
Համաձայն Forbes-ի Քոլիսներից յուրաքանչյուրին պատկանում է ընկերութայն ոչ պակաս, քան 12%-ը:
Ներկա պահին աշխարհում 30 տարեկանից ցածր ընդամենը 4 self-made միլիարդատեր կա, որոնցից են Snapchat-ի համահիմնադիրներ 26-ամյա Էվան Շպիգելն ու 28-ամյա Բոբի Մերֆին:
Stripe-ը ինտերնետ-խանութներում վճարումների ընդունման համակարգ է: 2016 թվականի փետրվարին ընկերությունը գործարկել է Atlas ծառայությունը, ինչը թույլ է տալիս ԱՄՆ-ում առցանց տարբերակով բիզնես գրանցել:





























