Ստամբուլի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մուրադ Յալչընթաշը ձերբակալվել է հոկտեմբերի 26-ին կոռուպցիայի մեղադրանքով:
Ոստիկանությունը ձերբակալել է եւս 8 մարդու, որոնք կասկածվում են կաշառակերության մեջ: Անկարայի դատախազությունը դատարանից խնդրել էր տալ 11 անձի ձերբակալման թույլտվություն, սակայն դատարանը մասամբ էր բավարարել միջնորդությունը:
Մեղադրանքները ներկայացվել են Ստամբուլում Համաշխարհային առեւտրի կենտրոնին հող հատկացնելու գործի շրջանակներում, հաղորդում է CNN Turk-ի կայքը:





























