Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքային այցով հոկտեմբերի 27-ին ժամանել է Ռուսաստան, հայտնում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը:

Ադրբեջանի ղեկավարին Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանից ճանապարհել են վաչապետ Արթուր Ռասիզադեն եւ մի շարք այլ պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի Աստրախան քաղաքում Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ կկայանա եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ։

Հանդիպման ընթացքում կողմերը կշարունակեն ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները։