Պարսից ծոցում ամերիկացիների ոչ պիտանի եւ ոչ պրոֆեսիոնալ ներկայությունը գլխավոր խնդիրն է: Այս մասին ԻՐՆԱ-ին ասել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապան կորպուսի Ռազմածովային ուժերում աղբյուրը՝ մեկնաբանելով ամերիկյան կողմի այն պնդումները, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապան կորպուսի ՌԾՈւ-ն Հորմուզի նեղուցում հարձակվել է ամերիկյան ուղղաթիռի վրա:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապան կորպուսի ՌԾՈւ-ն Պենտագոնի մեղադրանքներին, որ իրանական նավը զենքն ուղղել է Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ-ի ուղղաթիռի վրա, պատասխանող հայտարարության մեջ նշել է, որ Միացյալ Նահանգները ոչ միանշանակ նպատակների մրցավազքի քարոզարշավ է սկսել