Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի կենտրոնական «Կանաչ պուրակ»-ում անհայտ անձինք ծառերի վրա նացիստական խորհրդանիշներ են նկարել:
«Մենք հայտարարություն ենք ստացել, որ ծառերի վրա «Հիտլերը կենդանի է» մակագրություն եւ նացիտական խորհրդանիշներ են հայտնվել: Ոստիկանության օերատիվ հետաքննչական խումբը հետազոտել են պուրակի տարածքը, հետաքննություն է ընթանում»,- «Ինտերֆաքսին» հայտնել են Եկատերինբուրգի ՆԳ վարչությունից:
Ներկայումս որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը: Ոստիկանության աշխատակիցները պետք է ուսումնասիրեն պուրակում տեղադրված տեսաձայնագրման սարքերի նյութերը: Ասում են, որ նրանք արդեն ունեն առաջին կասկածյալներին, գրում է veved.ru-ն:





























