Check Point-ի մասնագետները Android-սարքերի համար վնասակար ծրագրային ապահովում են հայտնաբերել, որը ավելի քան միլիոն Google հաշիվ է կոտրել, գրում է Gazeta–ն։

Վնասակար արշավը ստացել է Gooligan անվանումը։ Ծրագիրը վարակում է Android 4 (Jelly Bean, KitKat) եւ 5 (Lollipop)  հարթակով աշխատող սարքերը ու գողանում էլեկտրոնային փոստի նամակները ու նույնականացման տվյաները, որոնք պահված են այնտեղ։

Այդ տեղեկություններով ցանցահենները կարող են Gmail, Google Photos, Google Docs, Google Play, Google Drive, եւ G Suite  հավելվածներից մուտք գործել  օգտատերերի գաղտնի տվյալներ։

Check Point-ն անհապաղ կապվել է Google–ի անվտանգության ծառայության հետ, որպեսզի հայտնի այդ հարձակման մասին։ Google ընկերությունն էլ իր հերթին զգուշացրել է տուժած օգտատերերին ու հետ կանչել նրանց նույնականացման տվյալները։