Ուկրաինա կատարելիք պաշտոնական այցից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել մի շարք ուկրաինական լրատվամիջոցների:
Նա հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է մասնակցել Օդեսա-Բրոդի նավթատարի նախագծին, քանի որ հանրապետությունը մտադիր է դիվերսիֆիկացնել էներգետիկ արտահանումը:
Ալիեւի խոսքով, Ադրբեջանի նավթային արտահանման ողջ պոտենցիալն իրացվում է տարբեր խողովակների միջոցով՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Սուփսա եւ Բաքու-Նովոռոսիյսկ:
«Ադրբեջանին եւ Ուկրաինային նավթատար չի միացնում, ուստի ադրբեջանական նավթը Ուկրաինա է հասնում Ջեյհանով, ինչը մոտ չէ: Եթե նավթը հասնի սեւծովյան նավահանգիստներից, դա ավելի արդյունավետ կլինի»,- ասել է նա:
Օդեսա-Բրոդի նավթատարը կառուցվել է 2001-ին: Շահագործման երկարությունը 667 կմէ, թողունակությունը՝ 14,5 մլն տոննա նավթ տարեկան:




























