Բաշկիրիայում ձերբակալել են Մելեուզ քաղաքի մի բնակչի առեւանգման մեջ կասկածվողներին, այդ թվում հայաստանի քաղաքացիների:

Բաշկիրիայի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցները ձերբակալել են երեք կասկածյալների, ովքեր առեւանգել էին գործարարին՝ փրկագին ստանալու նպատակով, եւս մեկի նկատմամբ  հետախուզում են հայտարարել:

Գերատեսչության մամուլի քարտուղար Մաքսիմ Ռոդիոնովի խոսքով, չորս տղամարդիկ, որոնցից երկուսը Չեչնիայից են, երկուսը՝ Հայաստանից եւ Ղազախստանից, հոկտեմբերի 26-ին առեանգել են Մելեուզ քաղաքի բնակչին: Ոստիկանությունը չի հստակեցրել պահանջվող փրկագնի չափը: