Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։ 2016թ–ի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2017թ–ի փետրվարի 1-ը հաճախորդները կարող են ձեռք բերել երկու ժամանակակից Beeline Smart 8 սմարթֆոններ շահավետ, տոնական գնով, եւ երկրորդ հեռախոսի համար լրացուցիչ զեղչով։
Այսօր Երեւանի Աբովյան փողոց 21 հասցեում բացված Beeline վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հայտարարեց ակցիայի անցկացման մասին։
«Beeline Smart 8 հեռախոսը մեր ընկերության սմարթֆոնների տեսականու վերջին մոդելն է եւ շնորհիվ տոնական ակցիայի, մեր հաճախորդները կարող են ձեռք բերել երկու սմարթֆոն շատ գրավիչ պայմաններով։ Ամանորյա տոների նախաշեմին Beeline հաճախորդներին հնարավորություն է ընձեռում նվիրել արդիական եւ ժամանակակից սմարթֆոն ոչ միայն իրենց, այլ նաեւ իրենց ընկերներին եւ սիրելիներին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
2016թ–ի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2017թ–ի փետրվարի 1-ը նույն անձնագրով երկու Beeline Smart 8 սմարթֆոն գնելիս, առաջին հեռախոսը տրամադրվում է 25900 դրամով (ներառյալ ԱԱՀ), որը ներառում է ամսական 500 ներցանցային րոպե եւ 500 ՄԲ։ Փաթեթը տրամադրվում է մեկ տարվա համար։ Իսկ երկրորդ հեռախոսը տրամադրվում է 30 տոկոս զեղչով եւ «Հարմար» եւ «Զրուցենք» փաթեթեթներին մեկ ամսով պարտադիր միացմամբ: Beeline Smart 8 հեռախոսի գնումը կարելի է ձեւակերպել ապառիկ:




























