Ռուսաստանի Վլադիմիրի մարզի Սվյատո-Բոգոլյուբսկի վանքի սանուհիները մեղադրել են վանքի ղեկավարությանը երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ:

Սանուհիները նշել են, որ իրենց ծեծել են, չեն թողել քնել եւ ստիպել են աղ ուտել: ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Լուկինի մամուլի ծառայությունը ստուգումներ է անցկացրել եւ հավաստիացել, որ բռնություններ իսկապես առկա են:  Երեխաների խոսքով՝ իրենց տեղավորել են կովանոցում, զրկել ուտելիքից, ծեծել գոտիներով:

Հարուցվել է քրեական գործ: