«Թուրքական հոսք» գազատարի շնարարության նախագիծը համապատասխանում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի, նաեւ Եվրոպայի շահերին: Այս մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ Ալանիայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում:
Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ քննարկել է տնտեսական սահմանափակումների հետագա չեղարկման հարցը:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
«Մենք ընդգծել ենք առետրա-տնտեսական ասպարեզում բացասական միտումները հաղթահարելու համար մեր ջանքերի շարունակման կարեւորությունը, որտեղ ապրանքաշրջանառությունը դեռեւս նվազում է: Ինչպես նախագահներն են պայմանավորվել, մենք հենվում ենք էներգետիկայի ոլորտի վրա: Շոշափել ենք նաեւ տնտեսական կապերի սահմանափակումների հետագա չեղարկման հարցերը: Ելնում ենք այն փաստից, որ այդ բոլոր հարցերով փոխգործակցությունը կընդլայնվի առեւտրա-տնտեսական համագործակցության խառը միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում»,- ասել է Լավրովը:





























