Թուրքական հայտնի Sarar grup-ի նախագահ Ջեմալեթին Սարարը հայտարարել է, թե Թուրքիայում թող չանհանգստանան չինական էժանագին հագուստների ներկայությունից, քանի որ Թուրքիայի մրցակիցը Իտալիան է։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝  թուրք գործարարը նշել է, թե վերջին տարիների թուրքական տեքստիլ արտադրանքը իր բրենդային անուներով աստիճանաբար նվաճում է ամերիկյան եւ եվրոպական շուկաները։ «Եթե մի ապրանքի վրա գրենք  Made in China կվաճառվի 10, Made in Italia` 200, Made in Turkey`100 դոլարով։  Չինական արտադրանքը իր ցածր արժեքով չի կարող եկամուտներ բերել։ Թուրքիայի մրցակիցը Իտալիան է»,-նշել է Սարարը։

Նշենք, որ ամերիկյան եւ եվրոպական հագուստի շուկաները նվաճած  Սարարը հայտնի է իր խիստ համեստ ապրելակերպով։ Նա ապրում է իր ֆաբրիկայի այգում, հագնում կտորների ավելցուկներից կարված կոստյումներ։