«ՎԿոնտակտե» ռուսական սոցիալական կայքը գործարկել է սեփական մեսենջերը։ Այս մասին ասված է կայքի միկրոբլոգում, փոխանցում է Gazeta–ն։
«Հրավիրում ենք փորձել «ՎԿոնտակտե» մեսենջերը»,– ասված է հաղորդագրության մեջ։ Սոցիալական ցանցի ղեկավարությունից նշել են, որ դա այն մարդկանց համար է, ովքեր չեն ուզում շեղվել նորություններով, սակայն ուզում են օնլայն մնալ։

Մեսենջերը հնարավորություն կտա չաթեր ստեղծել, լուսանկարներ եւ տեսանյութեր փոխանակել, ուղարկել ֆայլեր։

Մեսենջերի բետա տարբերակը հասանելի է macOS եւ Windows պլատֆորմների համար։