Հոկտեմբերի 28-ին` ժամը 16:00-ին տեղի կունենա Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու Մկրտության սուրբ ավազանի օծում:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից, օծումը կիրականացվի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ:




























